Ավստրալիայում ջրասուզակը վախեցել է վագրային շնաձկից և 7.5 կմ լողացել դեպի ափ

Ավստրալիայի արևմուտքում գտնվող Շարկ ծովածոցում (Shark Bay – Շնաձկան ծովածոց) առանց նավակի մնացած ջրասուզակը լողացել է 7.5 կմ՝ հասնելով ափ: Ջոն Քրեյգի պատմությունը ներկայացրել է ABC-ն: 34-ամյա տղամարդու խոսքով՝ ստորջրյա ձկնորսության ժամանակ իր որսատեգը խրվել է քարի տակ: Այն հանելու համար ժամանակ է պահանջվել, և ուղեկցի հետ նավակը հեռացել է նրանից: Մի քանի րոպե շարունակ Քրեյգը փորձել է գրավել նրա ուշադրությունը, սակայն պարզվել է, որ նավի շարժիչի հետ անսարքություններ են ծագել: Քրեյգի խոսքով՝ ինքը փորձել է վախեցնել ձկանը որսատեգի միջոցով, այնուհետև որոշել է լողալ ափի ուղղությամբ: Որոշ ժամանակ անց կենդանին հետ է ընկել, և արդյունքում տղամարդն ափ է հասել 3 ժամում: «Լողափ հասնելու ժամանակ հյուծված եմ եղել: Հազիվ եմ կանգնել, ոտքերս ուժեղ ցավում էին», - պատմել է նա: Պարզվել է, որ այդ ընթացքում մյուս նավերի տերերը կազմակերպել են նրա որոնումները և ուղղաթիռ են ներգրավել, որի օդաչուն արդյունքում հայտնաբերել է Քրեյգին ափին:
Մեկնաբանություններ