Առաջին տիեզերագնաց կատվի պատվին հուշարձան կկանգնեցվի

Ֆրանսիայում Anomaly London ընկերության կրեատիվ տնօրեն Մեթյու Գայը սկսել է միջոցներ հավաքել Ֆելիսեթի՝ բաց տիեզերքում եղած առաջին և միակ կատվի համար հուշարձան պատրաստելու համար: Այս մասին նա հայտնել է Kickstarter կայքում: Գայի խոսքով՝ ինքը դժգոհ է, որ հանրությունը տեղյակ է Լակյա, Բելկա և Ստրելկա շների և Հեմ շիմպանզեի մասին, սակայն ոչինչ չի լսել առաջին «տիեզերական կատվի» մասին: Նշվում է, որ Ֆելիսետին նվիրված հուշարձանի գաղափարը նրա մոտ ծագել է կատուների՝ տիեզերք թռչելու 54-րդ տարելիցին: Life.ru-ի հաղորդմամբ՝ ապաgա տիեզերագնաց կատվին գտել են, երբ նա թափառելիս է եղել Փարիզի փողոցներում: Նա հատուկ փորձություններ է անցել մյուս 13 թեկնածուների հետ և ընտրվել թռիչքի համար: Հայտնի է, որ 1963 թվականի հոկտեմբերի 18-ին Սահարայի Համագիր տիեզերակայանից արձակվել է կրող հրթիռը, որում և եղել է կատուն: Կենդանին ընդամենը 5 րոպե է եղել տիեզերքում, այնուհետև բարեհաջող վերադարձել է Երկիր: Հետազոտությունից մի քանի ամիս անց Ֆելիսետին քնեցրել են՝ թռիչքից առաջ նրա գլխուղեղում իմպլանտացված էլեկտրոդների ուսումնասիրությունը շարունակելու համար: Գայը գրել է, որ ինքը պլանավորում է 40 հազար ֆունտ ստեռլինգ արժողությամբ հուշարձան կանգնեցնել:
Մեկնաբանություններ