Առաջին խումբ. «Արցախը» խոշոր հաշվով հաղթեց «Էրեբունիին», «Լոռին» առաջին պարտությունը կրեց

Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում տեղի ունեցան 9-րդ տուրի հանդիպումները:   «Արցախն» ուժերը չափեց «Էրեբունիի» հետ և կարողացավ հաղթանակ տոնել 1:4 հաշվով: Իրենց հաշվին դուբլ գրանցեցին Կարեն Հարությունայնը և Գրիգոր Աղեկյանը:   Առաջատար «Լոռին» սեփական հարկի տակ պարտվեց «Գանձասար-Կապան-2»-ին: Սա Վանաձորը ներկայացնող թիմի առաջին պարտությունն էր ընթացիկ մրցաշրջանում: «Գանձասար-Կապան-2»-ի կազմում միակ գնդակը հեղինակեց Տիրան Պետրոսյանը:   «Բանանց-2»-ը հաջողության հասավ «Փյունիկ-2»-ի նկատմամբ՝ 3:1 հաշվով: Գոլի հեղինակներ դարձան Կարեն Մելքոնյանը, Ստեփան Հարությունյանը և Օրբելի Համբարձումյանը:   «Ավան Ակադեմիան» նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց «Արարատ 2»-ի նկատմամբ:   «Ալաշկերտ-2»-ը հյուրընկալվել էր «Շիրակ 2»-ին և վստահ հաղթանակ տոնեց 2:0 հաշվով: Դուբլով աչքի ընկավ Մհեր Սահակյանը:   Այս տուրից հետո «Արցախը» վաստակեց 22 միավոր և բարձրացավ առաջին հորիզոնական: «Լոռին» 20 միավորով երկրորդն է:
Մեկնաբանություններ