Աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների շահագործումը Հայաստանում չի արգելվի. նախարար

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանն անդրադարձել է աջ ղեկային համակարգով մեքենաների շահագործումն արգելելու մասին խոսակցություններին: ՀՀ կառավարության լրատվական վարչության «Հրապարակում» հեռուստածրագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ այդպիսի իրավական ոչ մի ակտ դեռ ստորագրած չկա, նման որոշում չկա: «Խնդիրը միայն քննարկումների փուլում է: Կլինի այնպիսի որոշում, որ ոչ մեկի իրավունքների իրավունքները չեն ոտնահարվի, և ոչ ոք իրեն այդ որոշումից վատ չի զգա»,- ասել է նախարարը: Կառավարությունը պատրա՞ստ է փոխհատուցել վարորդներին եթե, այնուամենայնիվ, աջ ղեկային համակարգով մեքենաների շահագործումն արգելելու որոշում կայացվի: Վահան Մարտիրոսյանն այս հարցին պատասխանել է. «Փոխհատուցելու բան չի լինի: Չի արգելվելու մեքենաների շահագործումը»: Հստակեցնող հարցին, թե կարո՞ղ ենք որոշակիորեն նշել, որ աջ ղեկով մեքենաները Հայաստանում չեն արգելվելու, նախարարը պատասխանել է. «Ինչ-որ փոփոխություն կկատարվի, բայց վարորդները կարող են վստահ լինել, որ իրենք կշարունակեն վարել իրենց մեքենաները»:
Մեկնաբանություններ