Այսօր տեղի կունենա ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությունը

Այսօր՝ Լոնդոնում, տեղի կունենա ՖԻՖԱ-ի «The Best» մրցանակաբաշխությունը, որտեղ պարզ կդառնան տարվա լավագույնները: Պարգևատրման արարողությունը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 21:30-ին:   Բոլոր անվանակարգերում արդեն հայտնի են դարձել լավագույն եռյակները   Տարվա լավագույն ֆուտբոլիստ - Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ Մադրիդ»), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Նեյմար («Բարսելոնա»/ՊՍԺ)   Տարվա լավագույն մարզիչ - Զինեդին Զիդան («Ռեալ Մադրիդ»), Անտոնիո Կոնտե («Չելսի»), Մասիմիլիանո Ալեգրի («Յուվենթուս»)   Տարվա լավագույն դարպասապահ - Ջանլուիջի Բուֆֆոն («Յուվենթուս»), Կեյլոր Նավաս («Ռեալ Մադրիդ»), Մանուել Նոյեր («Բավարիա»)   Տարվա լավագույն ֆուտբոլիստուհի - Դեյնա Կաստելյանոս (Վենեսուելա), Կարլի Լոյդ (ԱՄՆ), Լիկե Մարտենս («Բարսելոնա»)   Տարվա լավագույն կին մարզիչ - Նիլս Նիլսեն (Դանիա), Ժերար Պրեշեն («Լիոն»), Սարիան Վիգման ( Հոլանդիա)   Տարվա լավագույն գոլ - Դեյնա Կաստելյանոս (Վենեսուելա), Օլիվյե Ժիրու («Արսենալ»), Մասուլուկե Օսկարինե («Բարոկա»)   Լավագույն երկրպագուներ - «Բորուսիա Դորտմունդ», «Սելթիկ», «Կոպենհագեն»
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.