ԱՄՆ ռազմաօդային ուժերը թոշակառուներին ծառայության կվերցնեն

ԱՄՆ ռազմաօդային ուժերը երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ հրամանագրով կարող են ծառայության վերցնել թոշակի անցած մինչև 1 000 օդաչուի, հայտնում է Business Insider-ը: Պարբերականի տեղեկությամբ՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերին 1500 օդաչու է պակասում: ԱՄՆ ռազմաօդային ուժերի մամլո քարտուղար Դեբորա Լի Ջեյմսը փորձառու օդաչուների պակասի համար մեղադրել է մասնավոր ավիաընկերություններին, որոնք գրավում են բոլոր փորձառու և համեմատաբար երիտասարդ մասնագետներին: ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչ օդուժի օդաչուների, ներառյալ՝ արտասահմանյան ավիաբազաներում կործանիչների օդաչուների ընդհանուր թիվը պետք է հասնի 3500-ի:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.