
Նյույորքյան «Ռայքերս» բանտի կալանավորներին, որոնք կատարել էին վերակացուների բոլոր հրահանգները եւ չէին ծեծել մյուս դատապարտյալներին, որպես խրախուսանք՝ պիցցա են հյուրասիրել, փոխանցում է The New York Post-ը։
Մոտ 20 տուփ պիցցաներով լուսանկարն արվել է անցյալ շաբաթ: Ուտելիքը բերվել էր մոտակա Domino's ռեստորանից եւ նախատեսված էր բաժանել այն կալանավայրում, որտեղ ապրում են ամենախնդրահարույց 400 կալանավորները:
«Ինձ դուր չի գալիս, որ կալանավորներին խրախուսում են միայն նրա համար, որ նրանք իրար չեն ծեծում կիսամեռության հասցնելու աստիճան», — նորամուծությունը մեկնաբանել է բանտի աշխատողների արհմիության ներկայացուցիչ Պատրիկ Ֆերայոլոն։ Նա նաեւ հայտնել է, որ կալանավորներին կողմնակի սննդի մատակարարումն, ըստ էության, մաքսանենգություն է եւ ռեժիմի խախտում:
Ընդ որում, բանտի ղեկավարությունը նշում է, որ հատուկ ծրագրի շրջանակներում առաջընթաց ունեցող 75 բանտարկյալներից յուրաքանչյուրին տրվել է պիցցայի 2-ական կտոր, եւ որ պիցցայի համար ընդհանուր առմամբ ծախսվել է 400 դոլար