Սաակաշվիլին հայտնել է իր համախոհների առևանգման և Վրաստան արտաքսման մասին

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է իր համախոհների՝ Կիևից Վրաստան արտաքսվելու մասին, գրում է РИА Новости գործակալությունը: «Իմ ընկերոջը... Դավիդ Մակիշվիլիին... Ինչպես նաև իմ նախկին թիկնապահ ու վարորդին արտաքսեցին Վրաստան՝ Ուկրաինայի ազգային գվարդիային պատկանող ինքնաթիռի հատուկ չվերթով», - հաղորդել է Սաակաշվիլին Facebook սոցիալական ցանցի իր էջում: Ավելի վաղ Սաակաշվիլին հայտնել էր, որ առևանգել են նրա թիկնազորի նախկին պետ Գեորգի Ռուբաշվիլիին: Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել է քաղաքացիությունից՝ պատճառաբանելով, որ նա ոչ հավաստի տվյալներ է ներկայացրել այն ստանալիս: Սեպտեմբերի 10-ին՝ չնայած ուկրաինական կողմի պարբերական զգուշացումներին, Սաակաշվիլին ոտքով հատել է լեհ-ուկրաինական սահմանային անցակետը և մուտք գործել Ուկրաինա։
Մեկնաբանություններ