
«Միլանի» նախկին պաշտպան, վրացական ֆուտբոլի լեգենդ, քաղաքական գործիչ Կախա Կալաձեն հաղթանակ է տոնել Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում:
Այս մասին հայտնում է «Мир 24»-ը:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Կալաձեն ստացել է ձայների 51.06%-ը:
Կալաձեն շրջանցել է անկախ թեկնածու Ալեկո Էլիսաշվիլիին, որը ստացել է ձայների 17,46%-ը: Երրորդ տեղում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Զաակ Ուդումաշվիլին է` ձայներիով 16.53% արդյունքով:
Ընդհանուր առմամբ, Վրաստանի մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնին հավակնել է 13 մարդ: