Մոուրինյու. Շատ վատ է, երբ պարտվում ես ֆուտբոլիստների վերաբերմունքի պատճառով

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է ԱՊԼ-ի 9-րդ տուրում «Հադերսֆիլդ Թաունից» կրած պարտությունը (1:2).   «Լսել եմ Անդեր Էրերայի հարցազրույցը խաղից հետո, նա ասում էր, որ ՄՅՈւ-ի ֆուտբոլիստները վատ վերաբերմունք և ոչ բավարար ցանկություն են դրսևորել:   Երբ ֆուտբոլիստը նման բան է ասում, ուրեմն անձամբ պետք է ներկայանա մամուլի ասուլիսին և բացատրի, թե ինչ է տեղի ունեցել, քանի որ ես ոչ մի բացատրություն չունեմ:   Պարտությունը տեղի ունեցավ մեր վերաբերմունքի պատճառով: Եթե ես պարտվում եմ, նախընտրում եմ դա անել այն ժամանակ, երբ մրցակիցն ավելի լավն է լինում մեզանից: Բայց իսկապես շատ վատ է, երբ պարտվում ես ֆուտբոլիստների վերաբերմունքի պատճառով»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում «The Daily Mail»-ը:   Հիշեցնենք` «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Պրեմիեր-լիգայի ընթացիկ առաջնությունում կրել է իր առաջին պարտությունը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.