
Մեծ Բրիտանիան 13.2 մլն դոլար է տրամադրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրված սիրիական Ռաքքա քաղաքի խաղաղ բնակչությանն օգնելու համար, այս մասին հայտնում է Press Association գործակալությունը:
Նշենք, որ այս շաբաթ Ռաքքան ազատագրվել ԻՊ գրոհայիններից «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորման և ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի կողմից:
Բրիտանիայի իշխանությունների կողմից տրամադրված ֆինանսական օգնությունը կուղղվի Ռաքքայի բնակիչներին սնունդ, դեղորայք հասցնելու, ինչպես նաև ահաբեկիչներից մաքրված տարածքներն ականազերծելուն ուղղված աշխատանքներին:
Մեծ Բրիտանիայի՝ միջազգային հարցերով զարգացման նախարարությունում ընգծել են, որ շատ կարևոր է, որ միջազգային հանրությունն օգնի Ռաքքայի բնակիչներին խաղաղ կյանք վերադառնալու համար:
Բացի դրանից`բրիտանացի մասնագետները կմասնակցեն ավելի քան 1.6 հազ. սիրիացիների բժշկական ստուգումների և հոգեբանական աջակցության ծրագրերին: