Մեծ Բրիտանիայի թագուհին սեփական McDonalds-ի կետ ունի

Հայտնի է, որ Մեծ Բրիտանիայի թագուհուն մեծ թվով հողատարածքներ են պատկանում, այդ թվում՝ Ռիջենթ փողոցը, ձիարշավարաններ, շքեղ հյուրանոցներ ու ամրոցներ: Բացի այդ, նրան պատկանող տարածքների շարքում է նաև McDonalds-ը: Օքսֆորդի Banbury Gateway առևտրային այգին, որը ներառում է McDonalds արագ սննդի կետը, նույնպես գտնվում է թագավորական ընտանիքին պատկանող հողատարածքում: Այն բացվել է 2015-ին առևտրի կենտրոնի հետ միասին: Ինչպես նշում է The Independent-ը, թագավորական կալվածքները բնականաբար թագուհու անձնական սեփականություն չեն: Դրանք պատկանում են գահին բազմած միապետին, և դրանցից ստացվող եկամուտը գնում է գանձապետարան:
Մեկնաբանություններ