Մայամիում ահաբեկչական ակտի նախապատրաստման մեջ կասկածվող տղամարդ է ձերբակալվել

ԱՄՆ Մայամի նահանգում ձերբակալվել է տեղի խոշոր առևտրի կենտրոններից մեկում ահաբեկչական հարձակում իրականացնելու մեջ կասկածվող տղամարդ, այս մասին հայտնում է Miami Herald-ը: Ըստ նախնական տվյալների՝ տղամարդը պատրաստվում էր իրականացնել ահաբեկչությունը մենակ: Նրան ձերբակալել են տեղի ոստիկանության կողմից իրականացված հատուկ հակաահաբեկչական գործողության շրջանակներում: Հայտնի է նաև, որ կասկածյալը տեսանյութ է ձայնագրել՝ հաջակցություն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման: Առայժմ որևէ ապացույց չկա, որը կփաստի ձերբակալվածի՝ ԻՊ-ի կողմից ուղղորդված լինելու մասին:
Մեկնաբանություններ