Էրդողանն ու Ալիևը միասին կփորձարկեն ԲԹԿ երկաթուղին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամսվա վերջին Բաքու կուղևորվի՝ մասնակցելու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային միջանցքի բացմանը։ Նրա խոսքով՝ իրենք այդ այցին հատկացրել են 2 օր։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ստամբուլում պատասխանելով Space հեռուստաալիքի թղթակցի հարցին։ Էրդողանը հավելել է, որ արարողությունից բացի, Բաքվում ինքը կմասնակցի Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակով ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին։ Էրդողանի խոսքով՝ ինքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մտադիր է գնացքով անցնել նոր երթուղով։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.