
ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ եթե ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը վաղաժամ մահանա, նա այդ մասին ոչինչ չի խոսի, հաղորդում է
AFP գործակալությունը:
Գերատեսչության ղեկավարը պարզաբանել է, որ ԿՀՎ-ն Հյուսիսային Կորեայի առաջնորդին համարում է ռացիոնալ կառավարիչ, ով կենտրոնացած է իշխանության ղեկին մնալու և ամեն օր «սեփական անկողնում արթնանալու վրա»: Բայց եթե Կիմը հանկարծ աշխատանքի չհայտնվի մի օր, իմաստ չկա այդ մասին հարցնել ԱՄՆ-ում, հավելել է Պոմպեոն:
«Ինչ վերաբերում է իրավիճակին, եթե Կիմ Չեն Ընը հանկարծ անհետանա՝ հաշվի առնելով ԿՎՀ-ի պատմությունը, ես պարզապես այդ մասին չեմ խոսի»,- ասել է Պոմպեոն, երբ նրան հարցրել են, թե ինչ տեղի կունենա, եթե Կիմը վաղաժամ մահանա:
«Ինչ-որ մեկը կարող է կարծել, որ դա պատահականություն է: Դուք գիտեք՝ տեղի է ունեցել դժբախտ դեպք»,- հավելել է նա՝ ծիծաղելով:
Նրա խոսքերով՝ «Ընի գլխավոր խնդիրն է մնում իշխանությունը պարզապես պահպանելը»: Միևնույն ժամանակ, Պոմպեոն հայտնել է, որ նա վերսկսում է գործակալության «դաշտային» առաքելությունը:
«Մենք պատրաստվում ենք դառնալ շատ ավելի չարամիտ գործակալություն»,- նշել է ԿՀՎ ղեկավարը:
Հյուսիսային Կորեան ավելի վաղ այս տարի հայտարարել էր, որ ԿՀՎ-ն Հարավային Կորեայի հետախուզության հետ միասին փորձել է սպանել Կիմ Չեն Ընին, այնուամենայնիվ՝ չներկայացնելով որևէ փաստ: