«Գողանում եմ ձեր տղամարդկանց` 1928 թվականից ի վեր». Instagram-ում ավելի քան 3 միլիոն հետևորդ ունեցող տատիկը չի զիջում երիտասարդ բլոգերներին (լուսանկարներ)

@baddiewinkle Instagram-էջը պատկանում է մի կնոջ, ով 89 տարեկան է: Չնայած իր պատկառելի տարիքին՝ նա երիտասարդ է հոգով: Էքստրավագանտ տատիկն արդեն ծոռներ ունի, բայց նա սոցիալական ցանցերում ակտիվ կյանք է վարում, գրում է bigpicture.ru-ն: Գրեթե յուրաքանչյուր օր նա լուսանկարներ է տեղադրում Twitter-ում և Instagram-ում: Instagram-ում նրա հետևորդների թիվն ավելի քան 3 միլիոն է: Բեդի Ուինքլը հրապարակում է լողազգեստով լուսանկարներ, գիտի՝ ինչ է թվերքինգը, և օգտագործում է «Գուչի» բառը որպես ածական: «Գողանում եմ ձեր տղամարդկանց 1928 թվականից ի վեր»,- իր էջում գրել է աննման Բեդի Ուինքլը:
Մեկնաբանություններ