Գատուզոն կարող է փոխարինել Մոնտելային Միլանի գլխավոր մարզչի պաշտոնում

«Միլանի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն կարող է փոխարինել Վինչենցո Մոնտելային հիմնական թիմի գլխավոր մարզչի պաշտոնում:   Իտալական ակումբի ղեկավարությունը դիտարկում է այպիսի տարբերակ, եթե «Միլանն» Ա Սերիայի 9-րդ տուրի` այսօր կայանալիք խաղում պարտություն կրի:   Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանի» ղեկավարությունը վերջնագիր է ներկայացրել Մոնտելային: Վինչենցոն պետք է առաջիկա երկու խաղերում 6 միավոր վաստակի` գլխավոր մարզչի պաշտոնում մնալու համար:   «Միլանի» նոր գլխավոր մարզչի հավակնորդների թվում են նաև Գուս Հիդինկը, Պաուլու Սոուզան, Վլադիմիր Պետկովիչը, Վալտեր Մացարին և Լորան Բլանը:
Մեկնաբանություններ