
Թուրքիայի անվտանգության ուժերը Անթալիա զբոսաշրջային քաղաքում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինի: Այդ մասին հայտնում է Milliyet թերթը:
Թերթի տվյալներով՝ ուժայինների կողմից ձերբակալված ծայրահեղականը Սիրիայի քաղաքացի էր: Նա ձերբակալվել է կիրակի լույս գիշերը ժամը 03:00-ին:
Այժմ նա գտնվում է անվտանգության վարչությունում, որտեղ քննիչները նրան հարցաքննում են: