
Հոկտեմբերի 21-ի տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքում, Ախալցխայի թիվ 37 ընտրատարածքում հաղթել է «Վրացական երազանքը»: Քաղաքապետի թեկնածու Զազա Մելիքիձեն ստացել է ձայների 69 տոկոսը: Այս մասին հայտնում է
Akhaltskha.net–ը։
Ըստ կայքի` «Վրացական երազանք»ի թեկնածուն «Եվրոպական Վրաստան»-ի թեկնածուին հաղթել է 34 տեղամասում: Վաժա Չիտաշվիլին 20 ձայնով ավել հաղթել է միայն Վալեի 9-րդ ընտրատեղամասում: Իշխող կուսակցությունը 66 տոկոսով հաղթում է ընտրությունները՝ համամասնական համակարգով: «Վրացական երազանք»ի թեկնածուները հաղթել են Ախալցխայի մունիցիպալիտետի բոլոր 18 մեծամասնական ընտրատարածքներում:
«Բոլոր թաղամասերում ավարտվեց ընտրական գործընթացը: Բոլոր քվեաթերթիկները մեր մոտ են և մեր տվյալներով այս ընտրություններին հաղթեց «Վրացական երազանքը»-ը: Մենք ստացել են 4 բողոքի դիմում, տարբեր խախտումների հետ կապված»,-ասել է 37 Ախալցխայի թաղամասի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Թեա Գավաշվիլին: