Շաբաթօրյակի ընթացքում Երևանում հավաքվել և աղբավայր է տեղափոխվել շուրջ 335 տոննա աղբ

Համապետական շաբաթօրյակի շրջանակում Երևանում կազմակերպված համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում մայրաքաղաքի վարչական շրջաններում կատարվել են մեծածավալ սանմաքրման աշխատանքներ, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակա կառույցների, պետական և մասնավոր կառույցների աշխատակիցների, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամների, ուսանողների և բնակիչների ջանքերով պատշաճ տեսքի են բերվել մայրաքաղաքի բակերը, այգիներն ու պուրակները, հասարակական կառույցները և հանրային օգտագործման այլ տարածքներ: Ընդհանուր առմամբ համաքաղաքային շաբաթօրյակին մասնակցել է շուրջ 16400 մարդ: Մասնակիցներն ապահովված են եղել սանմաքրման համար անհրաժեշտ բոլոր պարագաներով: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության տվյալներով շաբաթօրյակի ընթացքում սանմաքրման աշխատանքներում ներգրավված է եղել 85 միավոր տարբեր նշանակության տեխնիկա և աղբավայր է տեղափոխվել 335 տոննա աղբ:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.