
Հյուսիսկորեական միջուկային զենքը նպատակաուղղված է ԱՄՆ-ի դեմ, քանի որ Փհենյանում կարծում են, որ միջուկային հարվածը կարող է լինել Միացյալ Նահանգների կողմից: Այդ մասին հայտարարել է ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ի Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի ղեկավար Ցոյ Սոն Հին: Գրում է Russian.rt.com-ը: «Մեր միջուկային զենքերն ուղղված են Միացյալ Նահանգների դեմ: Մենք հավատում ենք, որ միջուկային հարձակումը կարող է տեղի ունենալ Միացյալ Նահանգների կողմից, այլ ոչ թե որևէ այլ պետության », - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է հյուսիսկորեացի դիվանագետի խոսքերը: Նա ընդգծել է, որ Փհենյանի միջուկային պատասխանը ուղղված կլինի միայն ԱՄՆ-ի դեմ, ոչ թե որևէ այլ երրորդ երկրի: Ելույթ ունենալով Մոկվայում միջազգային կոնֆերանսի շրջանակներում՝ հյուսիսկորեացի դիվանագետը նաև հայտարարել էր, որ Փհենյանը մտադիր չէ միջուկային զենքի շուրջ բանակցություն վարել, և որ ԱՄՆ-ն ստիպված կլինի համակերպվել ԿԺԴՀ-ի միջուկային կարգավիճակի հետ: