Վրաերթ՝ Երևանի Շիրակի և Շարուրի փողոցների խաչմերուկին

հոկտեմբերի 20-ին, ժամը 21:07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի և Շարուրի փողոցների խաչմերուկին տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:   Պարզվել է, որ Վ. Պ.-ը, իր վարած «Mercedes» մակնիշի 96 QD 666 պետհամարանիշի ավտոմեքենայով, վրաերթի է ենթարկել՝ 1956 թ. ծնված Կ. Գ.-ին:   Հրշեջ-փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.