Վաղ առավոտյան Երևանում մեկնարկել է համաքաղաքային շաբաթօրյակը

ՀՀ կառավարության «Մաքուր Հայաստան» ծրագրով անցկացվող համապետական շաբաթօրյակի շրջանակում վաղ առավոտից Երևանում մեկնարկել է համաքաղաքայինը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Մայրաքաղաքը մաքրելու կոչին արձագանքել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, ենթակա կառույցները, պետական կառույցներ, «Սանիթեք», ինչպես նաև մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ, համատիրություններ, բուհերի ներկայացուցիչներ, բնակիչներ և այլն: Մասնակիցներին բաժանվել են բահեր, պարկեր, ձեռնոցներ և անհրաժեշտ այլ պարագաներ: Սանմաքրման աշխատանքներից հետո քաղաքի հանրային օգտագործման տարածքները մաքրված կլինեն և բերված պատշաճ վիճակի:
Մեկնաբանություններ