Սուրգուտ-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը Եկատերինբուրգում վթարային վայրէջք է կատարել

Սուրգուտ-Մոսկվա չվերթն իրականացնող «Աէրոֆլոտ» ավիընկերության ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Եկատերինբուրգի «Կոլցովո» օդանավակայանում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով օդանավակայանի մամուլի ծառայության հաղորդագրությունը: Օդանավակայանի տվյալների համաձայն՝ վթարային վայրէջքի պատճառ է դարձել ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը: «Աէրոֆլոտ» ավիընկերության Սուրգուտ-Մոսկվա չվերթը վթարային վայրէջք է կատարել «Կոլցովո» օդանավակայանում՝ օդանավի տեխնիկական անսարքության կապակցությամբ: Ուղևորների հետ աշխատում են ավիաընկերության ներկայացուցիչները: Օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմով», - պարզաբանել են օդանավակայանում:
Մեկնաբանություններ