Սիրիան Իսրայելի զորքերի հարձակումն անվանել է աջակցություն ահաբեկիչներին

Իսրայելի նոր հարձակումները սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ Քունեյթրա նահանգում Դամասկոսի կողմից գնահատվում են որպես աջակցություն ահաբեկչական խմբավորումներին և պետք է դատապարտվեն ՄԱԿ-ի կողմից:   Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել են Սիրիայի ԱԳՆ-ում: Ավելի վաղ սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարել էր, որ Իսրայելը գրոհել է բանակի դիրքերը, երբ գրոհայինները կրակահերթ էին բացել տարանջատման գծի երկայնքով Գոլանի բարձունքներում:   Իսրայելական բանակի մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ զինվորականները կրակ են բացել Սիրիայի կառավարական զորքերին պատկանող երեք հրետանային սարքավորումների ուղղությամբ՝ ի պատասխան հարևան երկրից արձակված հինգ արկի:   Սիրիայի ԱԳՆ-ի հաղորդման համաձայն՝ Դամասկոսը զարմացած է ՄԱԿ-ի ԱԽ-ի դիրքորոշմամբ՝ կապված Իսրայելի հարձակումների հետ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.