Սաուդյան Արաբիայում բացվել է պատմության մեջ առաջին ֆիթնես կենտրոնը կանանց համար

Սաուդյան Արաբիայում բացվել է պատմության մեջ առաջին ֆիթնես կենտրոնը կանանց համար, գրում են տեղական լրատվամիջոցները՝ Ինտերֆաքսի փոխանցմամբ: Հատուկ բջջային հավելվածի շնորհիվ կանայք կարող են ինքնուրույն ընտրել իրենց պարապմունքների հարմար օրերն ու ժամերը, ինչպես և մարզական ծրագրի տեսակը։ Ֆիթնես սրահի բացումը նշանավորեց նոր դարաշրջան Սաուդյան Արաբիայի սպորտի զարգացման մեջ, նշում են լրատվամիջոցները։ Օրեր առաջ երկրի Օլիմպիական կոմիտեի նախագահ Թուրկի բեն Աբդուլ Մուհսին Ալ Շեյխը Ռիմու բինտ Բանդար Ալ Սաուդին նշանակել է Սաուդյան Արաբիայի Մարզական միությունների ֆեդերացիայի ղեկավար, ով այդպիսով դարձել է թագավորության պատմության առաջին կինը, որը նման պաշտոն է զբաղեցրել սպորտի ոլորտում։
Մեկնաբանություններ