
Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը հաստատել է ադրբեջանցու և Բաշկիրիայի երկու քաղաքացիների դեմ քրեական գործով մեղադրական եզրակացությունը։
Ինչպես հայտնում է minval.az-ը՝ «Версия»-ին հղումով, քրեական գործն ուղարկվել է Գերագույն դատարան։
Հաղորդվում է, որ 2014 թվականի հունվարին ադրբեջանցին որոշել է կազմակերպել իր հայրենակցի սպանությունը։ Բաշկիրիայի բնակիչը համաձայնել է իրականացնել սպանությունը 1800 դոլարի դիմաց։
Սպանությունից առաջ վարձու մարդասպանն իր ծանոթի հետ՝ նույնպես Բաշկիրիայի բնակիչ, զոհից գումար է կորզել, որոնք նա պարտք է եղել պատվիրատուին։
Այժմ երեքը՝ կախված քրեական գործին մասնակցության աստիճանից, մեղադրվում են սպանության կազմակերպման ու իրականացման, զենքի ապօրինի ձեռքբերման և գումարի կորզման համար։ Դատական նիստի ամսաթիվը դեռ հայտնի չէ։