ՌԴ-ում ձերբակալված ԻՊ-ի ղեկավարներից մեկին կալանավորել են

Ռուսաստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ցանցի ղեկավարներից մեկը, որը հավանական ահաբեկիչների էր ներգրավում մեսենջերների օգնությամբ, կալանավորվել է Սանկտ Պետերբուրգում: «Սանկտ Պետերբուրգի շրջանային դատարանը որոշում է կայացրել Ֆարհոդ Նազարովի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը», -INTERFAX.RU-ի հաղորդմամբ՝ ասվում է դատարանի մամլո հաղորդագրության մեջ: Կալանքի տակ վերջինս կմնա առնվազն մինչև դեկտեմբերի 12-ը: 1984 թվականին ծնված Տաջիկստանի քաղաքացին կալանավորվել էր Ռուսաստանի Կինգիսեպ քաղաքում: Տղամարդն զբաղվում էր ԻՊ-ի գործունեության քարոզչությամբ և ահաբեկիչների հավաքագրմամբ WhatsApp, Telegram և Zello հավելվածների միջոցով:
Մեկնաբանություններ