Պուտինը թվարկել է ապագայի հաջողակ մարդու անհրաժեշտ որակները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ժամանակակից աշխարհում և ապագայում հաջողակ մարդու որակների մասին:   «Մրցունակ առավելություններ ստանում են այն մարդիկ, որոնք տիրապետում են հնարքներին, որն այսօր անվանում են soft skills և մտածողության ստեղծագործական և այլ տեսակներին»,-ՌԴ նախագահի խոսքը մեջբերում Газета.ru-ն: Այս մտքերը Պուտինն արտահայտել է Սոչիում անցկացվող Երիտասարդության և ուսանողության համաշխարհային փառատոնի մասնակիցների հետ հանդիպմանը:   ՌԴ նախագահի խոսքով՝ «բացարձակ մրցակցային առավելություն» ապագայում կստանան նրանք, ովքեր գիտելիքներ են կուտակում գիտության տարբեր ոլորտներից, կարողանում են համատեղել և արդյունավետ օգտագործել դրանք:   «Կարևոր է նաև մեկ այլ գործոն՝ այլ մարդկանց հետ հաղորդակցվելու հմտությունը»,- եզրափակել է ՌԴ նախագահը:
Մեկնաբանություններ