Պերուի կոնգրեսը օրինականացրել է մարիխուանայի բուժական նպատակով օգտագործումը

Պերուի կոնգրեսը ճնշող մեծամասնությամբ հաստատել է նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկիի առաջարկած միջնորդությունը, որի համաձայն՝ օրինականացվում է մարիխուանայի բուժական նպատակով կիրառումը: Ինչպես փոխանցում է Agence France Presse-ը, առաջարկն սկզբնական շրջանում վիճահարույց էր, քանի որ երկրում ծաղկում է թմրանյութերի անօրինական առևտուրը: Պերուն կոկաինի հիմք հանդիսացող կոկայի տերևի՝ աշխարհում երկրորդ խոշորագույն արտադրողն է: Շատերը մտավախություն ունեին, որ թմրավաճառները մարիխուանայի բիզնեսն իրենց ձեռքը կվերցնեն: Օրենքով հաստատվում է, որ մարիխուանայի բաղադրիչներից հատուկ հիվանդությունների բուժման համար պատրաստուկներ են ստեղծվելու: Նախագահն այս առաջարկով հանդես էր եկել փետրվարին, երբ ոստիկանությունը տանն աճեցվող մարիխուանայի լաբորատորիա էր հայտնաբերել, որն աճեցնում էին քաղցկեղով և սուր էպիլեպսիայով հիվանդ երեխաների ծնողները:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.