Չիկագոյում բացվել է Apple-ի նոր «անծայրածիր» խանութ-սրահը

Apple ընկերությունն այսօր բացում է Չիկագոյում իր նոր հսկայական խանութը, որը հերթականն է տեխնոլոգիական հսկայի նոր սերնդի սրահների շարքում: Ինչպես ներկայացնում է Fortune.com-ը, նոր խանութ-սրահը նպատակ ունի վերացնել բոլոր տեսակի սահմանները ինչպես ներսում, այնպես էլ կառույցից դուրս: Դրա գրավականներից մեկը ինքնատիպ դիզայնն է, որի շնորհիվ այն ասես անծայրածիր լինի: Նման դիզայնի գաղտնիքը չորս կողմից 9.7 մետր երկարությամբ իջնող ապակյա թափանցիկ պատերն են: Տանիքը պատրաստված է ածխածնի մանրաթելից և այնպես է նախագծված, որ հնարավորինս բարակ լինի:    
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.