Շիրակի մարզի Բյուրակն գյուղում փրկարարները գտել են 11-ամյա կորած երեխային

Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 20-ին, ժամը 21:35-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բյուրակն գյուղի բնակիչ՝ 2006 թ. ծնված Գ. Վ.-ը կեսօրից հետո տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել. Որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները թիվ 13 փողոցի 3/1 տան մոտակայքում հայտնաբերել են Գ. Վ.-ին:
Մեկնաբանություններ