
Նյու Յորք Սիթիի հյուրանոցներից մեկում արտառոց անուշեղեն են առաջարկում, որն յուրահատուկ բաղադրիչներով համալրված օղաբլիթ է:
Ինչպես հաղորդում է Jerusalem Post-ը, օղաբլիթը, որն առաջին անգամ պատրաստվել էր 10 տարի առաջ, նորից ընդգրկվել է հյուրանոցի մենյուում: Այն պատրաստված է սպիտակ տրյուֆելով լցոնված սերուցքային պանրով և պատված է ոսկե թերթիկներով:
Ըստ Թայմս Սքուեր հրապարակում գտնվող հյուրանոցի տվյալների՝ սպիտակ տրյուֆելը երկրորդ ամենաթանկարժեք ուտելիքն է ողջ աշխարհում խավիարից հետո: Օղաբլիթի արտասովոր բաղադրիչների է նաև տիբեթյան գոջի հատապտուղով համեմված ժելեն: Յուրահատուկ ուտեստն առաջարկվում է 1000 դոլարով: