
ՌԴ Մոսկվայի մարզում ձյուն է տեղացել: Այս մասին Gazeta.ru-ին
հայտնել են ականատեսները:
Նրանց խոսքով՝ Մոսկվայի մարզի հարավ-արևելյան մասում մանր ձյուն և անձրև է տեղում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Մոսկվայի մարզում
արձանագրվել են ձյան տեսքով առաջին տեղումները:
Դրանից բացի, տեղումներ են արձանագրվել Մոսկվայի մարզի Պոդոլսկի շրջանում, ինչպես նաև՝ Մոսկվայի մարզի հյուսիսային մասում: