
Մյունխենում ձերբակալվել է տղամարդը, որը կասկածվում է Ռոզենհայմերպլաց թաղամասում անցորդների վրա դանակով հարձակվելու համար: Այս մասին
հայտնում է Bild-ը:
Ավելի ուշ ոստիկանությունում պարզաբանել են, որ իրականացվել է հարձակումների շարք մի քանի փողոցում: Ամեն ինչ սկսվել է Պաուլաներպլաց փողոցում, այնուհետև, ինչպես ենթադրվում է, հարձակվողը տեղաշարժվել է հեծանվով:
Իրավապահ մարմինների աշխատակիցների տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ եղել է 6 հարձակում:
«Վիրավորվել է 4 մարդ, կա նաև 2 մարդ, որոնց վրա հարձակվել են, սակայն նրանք վնասվածքներ չեն ստացել: Ծանր վնասվածքներ ստացածների մասին տեղեկություններ չունենք», - ասել է ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Մարկուս Դա Գլորիա Մարտինսը:
Նրա խոսքով՝ կասկածյալն արդեն ձերբակալվել է: Խոսքն այն տղամարդու մասին է, որը փորձել է փախուստի դիմել, երբ ոստիկանները կանգնեցրել են նրան Օտտո-Բրուներ-Շտրասե փողոցի վրա: Ոստիկանությունը դեռևս չի կարող հաստատել, որ սա իրոք հանցագործն է, սակայն նա շատ է համապատասխանում նկարագրությանը:
Bild-ի տվյալների համաձայն՝ ձերբակալությունն իրականացրել են հատուկ նշանակության ուժերի աշխատակիցները:
Հիշեցնենք, որ Ռոզենհայմերպլաց թաղամասի բնակիչներին
կոչ են արել դուրս չգալ տներից: