Մյունխենի ոստիկանությունը փողոցներում իրականացված հարձակումը չի կապել ահաբեկչության հետ

Մյունխենի ոստիկանությունը կապ չի գտել անցորդների վրա իրականացված հարձակման և ահաբեկչության միջև: Այս մաիսն հայտնել է Մյունխենի ոստիկանության պետ Հուբերտուս Անդրեն: «Չկա որևէ վկայություն, որի համաձայն հարձակվողը գործել է կրոնական կամ քաղաքական դրդապատճառներով», - մեջբերում է Reuters-ը Անդրեի խոսքը: Անդրեն ենթադրել է, որ տղամարդը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի: Հիշեցնենք, որ Մյունխենի Ռոզենհայմերպլաց թաղամասում անհայտ անձը հարձակվել էանցորդների վրա, ինչի հետևանքով վնասվածքներ է ստացել 4 մարդ: Ավելի ուշ հաղորդվել է, որ կասկածյալը ձերբակալվել է: Խոսքն այն տղամարդու մասին է, որը փորձել է փախուստի դիմել, երբ ոստիկանները կանգնեցրել են նրան Օտտո-Բրուներ-Շտրասե փողոցում: Ոստիկանությունը դեռևս չի կարող հաստատել, որ այս մարդն իրոք հանցագործն է, սակայն նա շատ է համապատասխանում նկարագրությանը:
Մեկնաբանություններ