Մահացել է ԱԺՄ կուսակցության հիմնադիրներից Լյուդվիգ Խաչատրյանը

Մահացել է Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից, ԱԺՄ կուսակցության հիմնադիրներից Լյուդվիգ Խաչատրյանը, այս մասին տեղեկացնում է ԱԺՄ կուսակցության մամուլի ծառայությունը։ Լյուդվիգ Խաչատրյանը 1990-1995թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1990-1993թթ.` Կառավարությանը կից կրոնի կոմիտեի նախագահ,  1998-1999թթ. «ԱՅԺՄ» թերթի գլխավոր խմբագիր: ԱԺՄ կուսակցությունը խորին ցավակցություն է հայտնում սիրելի ընկերոջ ընտանիքին ու հարազատներին, կիսում նրանց վիշտը: Լյուդվիգ Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին, ժամը 18:30-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը` հոկտեմբերի 23-ին, ժամը 13:00-ին` նույն վայրից:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.