
ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփը համարում է, որ ՄԱԿ-ը հսկայական հնարավորություններ ունի, որոնք նախկինում չեն օգտագործվել: «Պետք է ասեմ, որ ՄԱԿ-ը մեծ հնարավորություններ ունի, որոնք տարիներով չեն օգտագործվել: Այդ հնարավորություններին նույնիսկ չենք մոտեցել»,- հայտարարել է Թրամփը՝ Սպիտակ տանը ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ: «ՄԱԿ-ը ունի այնպիս ուժ, որը ոչ մեկը չունի՝ դա ողջ աշխարհում մարդկանց միավորելու հնարավորությունն է»,- հավելել է ԱՄՆ նախագահը: Իր հերթին ՄԱԿ գլխավոր քարտուղարը խոսել է ՄԱԿ-ի լուրջ բարեփոխումների օգտին՝ հույս հայտնելով, որ ԱՄՆ-ը իր լուրջ մասնակցությունը կունենա այդ գործընթացին, ինչպես նաև ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ կազմակերպության ավանդական աշխատանքներում:
hraparak.am