Ճերմակազգեստ Անջելինա Ջոլին դուստրերի հետ լոսանջելեսյան պրեմիերային (լուսանկարներ)
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին տևական դադարից հետո կրկին ակտիվ մասնակցում է հանրային միջոցառումներին ու, հուրախություն միլիոնավոր երկրպագուների, հաճախակի փայլում կարմիր գորգին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, երեկ 42-ամյա Ջոլին դուստրերից 2-ի՝ 12-ամյա Զահարայի ու 11-ամյա Շայլոյի հետ մասնակցել է «The Breadwinner» անիմացիոն դրամայի լոսանջելեսյան պրեմիերային: Հայտնի է, որ Ջոլին ֆիլմի պրոդյուսերներից մեկն է:
Հատուկ այս առիթի համար դերասանուհին ընտրել է ճերմակ էլեգանտ զգեստ՝ այն լրացնելով կրծքազարդով ու մարմնագույն կոշիկներով: Աղբյուրը նկատում է, որ Ջոլիի մինիմալիստական կերպարը շատ հաջողված էր:
Հիշեցնենք, որ այժմ Ջոլին ամուսնալուծական գործընթացի մեջ է դերասան Բրեդ Փիթի հետ: Նրանք պայքարում են 6 երեխաների խնամակալության իրավունքի համար: Հայտնի է, որ երեխաներից միայն 3-ն են դերասանների կենսաբանական ժառանգները, մյուսները որդեգրվել են տարբեր երկրներում: