Հենրիխ Մխիթարյանը չկարողացավ փրկել ՄՅՈւ-ին պարտությունից (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Ջոն Սմիթ Գելֆարմ» ստադիոնում հյուրընկալվեց «Հադերսֆիլդին»:   Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով` 2:1: Տանտերերի կազմում գոլով աչքի ընկան Աարոն Մույը և Լորան Դեպուատրը: Երկրորդ խաղակեսի վերջնամասում «կարմիր սատանաների» կազմում հաշվի տարբերությունը կրճատեց Մարկուս Ռեշֆորդը:   Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսի սկզբնամասում:   Նշենք, որ սա «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին պարտությունն էր Անգլիայի ընթացիկ առաջնությունում:   Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 20 միավորով մնաց մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում: «Հադերսֆիլդը» 12 միավորով բարձրացավ 10-րդ տեղ:   «Հադերսֆիլդ»-«Մանչեսթեր Յունայթեդ»` 2:1 Գոլերը` Մույ (28), Դեպուատր (33) - Ռեշֆորդ (78)
Մեկնաբանություններ