«Հարկային օրենսգրքում բավականին լավ շոկոլադներ կան, որ կարող են խնդիրներ առաջացնել հարկային մարմինների համար». Վարդան Արամյան

Հաջորդ տարի հարկեր/ՀՆԱ հարաբերակցության աճը նախատեսվում է 0.4%` այս տարվա 0.6%-ի փոխարեն: Այս մասին այսօր լրագրողների հետ 2018թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Ըստ նրա` Հարկային նոր օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտնելու 2018թ.-ից, բավականին լավ հնարավորություններ է ստեղծում բիզնեսի համար` կանխիկ հոսքերի կառավարման առումով. «Հարկային օրենսգրքում բավականին լավ շոկոլադներ կան, որ կարող են խնդիրներ առաջացնել հարկային մարմինների համար: Կարևոր մեխը` կոնսոլիդացիան, շարունակում ենք, որպեսզի պարտքը նվազեցնենք, այսինքն` ՀՆԱ-ի մեջ պարտքի մակարդակն իջնելու է: Ճանապարհը, ջրագիծը, որ սկսել ենք կառուցել, պետք է շարունակենք, բայց ՀՆԱ-ի աճի հաշվին հարաբերակցությունը պակասելու է»: Վ.Արամյանի խոսքով` երբ միջնաժամկետում ՀՆԱ աճը կայունանա, այն ժամանակ թոշակները կբարձրանան: Նա հիշեցրեց Հունաստանի օրինակը, որ անընդհատ պարտք էր վերցնում` թոշակներ վճարելու համար, հետո ստիպած եղավ 3 անգամ թոշակները պակասեցնել:
Մեկնաբանություններ