Հայտնի են Golden Boy-2017 մրցանակի 3 հավակնորդ ֆուտբոլիստները

Հայտնի են Եվրոպայի մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստին տրվող «Golden Boy» մրցանակի բոլոր 3 հավակնորդները, գրում է «Tuttosport»-ը:   Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են Կիլիան Մբապեն (ՊՍԺ), Գաբրիել Ժեզուսը («Մանչեսթեր Սիթի») և Ուսման Դեմբելեն («Բարսելոնա»):   Հիշեցնենք` 2016 թվականին այս մրցանակին արժանացել էր պորտուգալացի կիսապաշտպան Ռենատու Սանչեշը, ով ամռանը «Բավարիայից» տեղափոխվել է «Սուոնսի Սիթի» վարձակալության հիմունքներով:   «Golden Boy-2017» մրցանակի դափնեկիրը հայտնի կդառնա հոկտեմբերի 23-ին:
Մեկնաբանություններ