Հայտնի են դարձել iPhone X-ի արտադրության բարդացման պատճառները

iPhone X առաջատար սմարթֆոնի վաճառքի մեկնարկին ընդառաջ Apple-ը միայն 2-3 մլն սմարթֆոն է թողարկել: Life.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին իր հաշվետվության մեջ նշել է KGI-ի վերլուծաբան Մին Չի Կուոն:   Նրա խոսքով՝ թողարկման ոչ մեծ ծավալի պատճառը երեք մասի արտադրության դժվարությունն է: Առաջինը FPCB ալեհավաքի տեղադրումն է: Amphenol ընկերությունում խնդիրներ են առաջացել, և ընթացիկ մատակարարին կարող են փոխարինել միայն Murata-ն և Career Tech-ը: Murata ընկերությունը ևս դժվարություններ ունի, որոնք կլուծի մինչև 2018-ը: Այնպես որ, ողջ ծանրաբեռնվածությունն ընկնում է Career Tech-ի վրա:   Երկրորդ խնդիրը կապված է սմարթֆոնի հիմական տեսախցիկի օբյեկտիվի որակի հետ, որը բացահայտվել է միայն արտադրության ընթացքում:   Երրորդ խնդիրը TrueDepth տեսախցիկի արտադրությունն է, որը կիրառվում է դեմքի ճանաչման (Face ID) գործառույթում: Այն խափանվել է հենց շնորհանդեսի ժամանակ, որից հետո կարգավորումների է ենթարկվել:   Վերլուծաբանի կարծիքով՝ ամերիկյան ընկերությունը վաճառքի ծավալները զգալիորեն կմեծացնի 2018-ին:
Մեկնաբանություններ