Համապետական շաբաթօրյակի ընթացքում փակվել է 17 աղբավայր

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ամփոփել է «Մաքուր Հայաստան» ծրագրի երրորդ համապետական շաբաթօրյակի նախնական արդյունքները:   Այս մասին տեղեկացնում են նախարարության մամուլի ծառայությունից։   Նախնական տվյալների համաձայն` հոկտեմբերի 21-ի համապետական երրորդ շաբաթօրյակի աշխատանքներին ՀՀ մարզերի համայնքներում ընդհանուր առմամբ մասնակցել են շուրջ 138000 քաղաքացի, փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը:   Համայնքների սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով շաբաթօրյակին մասնակցել են պետական և մասնավոր կառույցների, հանրակրթական ուսումնական,առողջապահական և այլ հաստատությունների շուրջ 2678 կոլեկտիվներ։   Շաբաթօրյակին ներգրավվել է շուրջ 1690 միավոր տեխնիկա, այդ թվում` ինքնաթափ մեքենաներ, ամբարձիչ մեքենաներ և էքսկավատորներ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.