Կոնտեն` «Ուոթֆորդի» հետ խաղի մասին. Ֆուտբոլիստները ցույց տվեցին, որ ցանկանում են պայքարել

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ամփոփել է Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի` «Ուոթֆորդի» (4:2) հետ խաղի արդյունքները:   «Շատ լավ ելույթ էր: Առաջին խաղակեսի վերջնամասում և երկրորդ խաղակեսի սկզբնամասում բաց թողնված գոլերն ազդեցին մեր վստահության վրա:   Իմ ֆուտբոլիստները ցույց տվեցին, որ պայքարելու ցանկություն ունեն և կարող են փոխել իրավիճակը` հասնելով դրական արդյունքի: Դա շատ կարևոր էր:   Ես գոհ եմ իմ աշխատանքից»,- իտալացի մասնագետի խոսքն է մեջբերում «BBC»-ն:
Մեկնաբանություններ