Կարլոս Կազեմիրոն կարող է կարիերան շարունակել Անգլիայում

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կարլոս Կազեմիրոյի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:   «Skysports»-ը հայտնում է, որ «կարմիր սատանաները» պատրաստ են բրազիլացի ֆուտբոլիստին դարձնել թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողը:   «Արքայական ակումբը» չի ցանկանում հրաժարվել իր առաջատարներից մեկի ծառայություններից, բայց մանկունիանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է ամեն կերպ թիմ հրավիրել 25-ամյա բրազիլացուն:   Այս մրցաշրջանում Կազեմիրոն մադրիդյան ակումբի կազմում մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.