Ծանրորդ Սամվել Գասպարյանը՝ երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթանում է ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։   Հայաստանի հավաքականը նվաճել է հերթական մեդալները, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:   105 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը (Մ20) երկամարտի 374 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր։ Հայ ծանրորդը փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում՝ բարձրացնելով 167 կգ և փոքր ոսկե մեդալ հրումում՝ 207 կգ։   Հաղորդվում է, որ քիչ անց Մ23 տարեկանների 105 կգ քաշային կարգում պայքարի մեջ կմտնի Մկրտիչ Մկրտչյանը։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.