Իտալուհին թմրաքնից արթնանալուց հետո մոռացել է մայրենի լեզուն ու սկսել անգլերեն խոսել

Իտալական Սալերնո մարզի Էբոլի քաղաքի հիվանդանոցներից մեկում ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել: Ինչպես նշում է italia-com.ru կայքը, 27-ամյա հիվանդը, դուրս գալով հետվիրահատական թմրաքնից, բժիշկների հետ սկսել է սահուն անգլերեն խոսել՝ չկարողանալով ոչ մի բառ արտաբերել մայրենի լեզվով: Երբ աղջկան հարցրել են, թե ինչպես է իրեն զգում, նա սկսել է բժիշկներին բացառապես անգլերեն պատասխանել: Ապշած մասնագետները, հասկանալով, որ հիվանդն ամենևին էլ չի կատակում ու իսկապես մոռացել է մայրենի լեզուն, կանչել են վիրաբույժներին ու նյարդաբաններին, որոնք ուսումնասիրելով անեսթեզիայի ազդեցությունն աղջկա նյարդային համակարգի վրա՝ պարզել են, որ տեղի է ունեցել «խափանում»: Աղբյուրը մանրամասնում է, որ աղջիկն անգելերենի ուսուցչուհի է: Բարեբախտաբար, մայրենի լեզվի իմացությունը 3 ժամ հետո վերականգնվել է:
Մեկնաբանություններ