
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, մահապարտ ահաբեկիչը հարձակում է իրականացրել շիա իմամ Զամանի անվան մզկիթի մոտակայքում, երբ հավատացյալները հավաքվել էին երեկոյան աղոթքի:
Տեղի անվտանգության ծառայությունների տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի: