Ինդոնեզիայի ափերի մոտ գրանցվել է 5․3 մագնիտուդով երկրաշարժ

Ինդոնեզիայի ու Ֆիլիպինների ափերի մոտ գրանցվել է 5․3 մագնիտուդով երկրաշարժ։Ստոգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է ինդոնեզական Տոբելո քաղաքից 266 կմ հյուսիս ու ֆիլիպինյան Դավաո քաղաքից 414 կմ հարավ-արեւելք։ Հիպոկենտրոնը 60 կմ խորության վրա էր գտնվում։ Հնարավոր տուժածների ու փլուզումների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չկա։
Մեկնաբանություններ